Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. ՔՊ ցուցակում 10 անուն կա․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը.

ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Բայց մինչ այդ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ կողմնակից է ե՛ւ ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, ե՛ւ դեմ: Եւ, ահա, իշխանականները, ոգեւորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում:

Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար եւ հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների հիմքով, թեեւ, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, եւ առաջիկայում այլ անուններ եւս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ