Աղվան Հովսեփյանը վիրահատվել է․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Աղվան Հովսեփյան կալանքի միջնորդություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի սկզբին նախկին գլխավոր դատախազ, ներկայում կալանավորված Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Նա լսողության հետ կապված հին խնդիրներ ուներ` կալանքը սրացում է առաջացրել: Վիրահատել են Միքայելյան հիվանդանոցում, այժմ հետվիրահատական շրջանն է, որը կարող է երկարել՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը։

Հիշեցնենք․ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է հետեւյալում․ «2004-2013 թթ․` գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններում մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Արշավիր Սարգսյանի հետ՝ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ եւ իր որդիների միջոցով»։ Եվ «ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած եկամուտն օրինականացրել է»:

Եվս մի էպիզոդ վերաբերում է այն բանին, որ 2010 թ․ Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետ Հրաչյա Ավագյանին դրդել է «չարաշահել պաշտոնեական լիազորությունը», որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքն օրինականացրել է․ խոսքը Բյուրականում Գրողների միության տան մասին է, որը պատկանում է Աղվան Գառնիկիչին: Մեղադրանքների մեծ մասը հիմնված է ցուցմունքների վրա, եւ փաստաբանները վստահ են, որ գործը դատարանում փլվելու է: Հովսեփյանը կալանքի տակ է 2021-ի սեպտեմբերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ