Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

․

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը:

--00--ԱՀ