ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են ԼՂ հակամարտության հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

․

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ, տեղեկացնում ենք Անվտանգության խորհրդից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

--00--ԱՀ