Արդյո՞ք երեկ Փաշինյանը թաքնված հրահանգ տվեց նախաքննությանը՝ ասելով, որ ինձ հետ կապված խնդիր կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Նիկոլ Փաշինյանը, երեկ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ինձ, ասաց, որ ձայնագրությունում ինձ հետ կապված խնդիր կա, արդյո՞ք դա թաքնված հրահանգ չէր նախաքննական մարմիններին և դատախազությանը․ ի՞նչ է նշանակում, որ Վարդազարյանը խնդիրներ ունի»,- այս մասին 24TV-ի եթերում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցին՝  Վարդազարյանը նշեց, որ նա խոստովանել է, որ եկել է բանակցելու՝ իր հրաժարականը ստանալու համար, ինչը ինքնին հանցակազմ է պարունակում։ «Նա խոստովանում է, որ ԲԴԽ անդամը պահանջում է նախագահի հրաժարականը, իսկ դա որևէ օրենքով չունի իրավական, մարդկային և բարոյական հիմք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԲԴԽ-ի հունիսի 23-ի հրապարակած որոշմանը՝ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ, բանախոսը նշեց, որ շարունակելու է իրավական դաշտում պայքարը, փաստաբանների հետ քննարկում են՝ ԲԴԽ- ի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում, եթե միջնորդությունը չբավարվի՝ կդիմեն ՄԻԵԴ, քանի որ կոնվենցիաների խախտում է տեսնում:

«Ձայնագրության մեջ ՄԻԵԴ-ի համար փաստեր կան․ որ ինձ պատասխանատվության ենթարկելու հարցն օրակարգից դուրս է, առկա է թաքնված օրակարգ, որ Վարդազարյանը պետք է չաշխատի։ Պարզ է, որ ենթարկվում եմ քաղաքական հետապնդման»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։