Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

նորակիչիկներ

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։

 

Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։ Հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։

--00—ԻԴ

Տեսանյութեր