Եթե ՀՀ-ն ցանկանում է խաղաղություն, պետք է ժամանակ չկորցնի Մինսկի խմբի վերակենդանացման համար. Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

բաքու

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ նշելով, թե իբր «եթե Հայաստանը իրապես ցանկանում է խաղաղություն, ապա ժամանակ չի կորցնի վերակենդանացնելու մի ձևաչափ, որի օգտակար գործողության գործակիցը մշտապես ցածր է եղել, իսկ հիմա իր իսկ անդամների կողմից բացահայտ ընդունվում է, որ այն վերագործարկելն անհնարին է (ԵԱՀԿ Մինսկի խումբ - խմբ.)։

«Իսկ եթե սկսենք թվարկել, թե քանի հանդիպում է չեղարկվել Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով, ցանկը բավական երկար կլինի», - ասված է հաղորդագրությունում։

 

--00—ԻԴ