Կապկի ծաղիկը 6-12 անգամ ավելի արագ է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

1

Պորտուգալիայի գիտնականները չափել են կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բժշկական տեղեկատվության Medical Xpress պորտալը:

 

Առողջության ազգային ինստիտուտի եւ Լուսոֆոնի համալսարանի հետազոտողներն անցկացրել են վիրուսի գենետիկ ուսումնասիրություն, որի նմուշները վերցվել են 15 հիվանդներից: «Նրանք հայտնաբերել են, որ վիրուսը մուտացիայի Է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում Էր: Հետազոտողներն այն կարծիքին են, որ վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող Է այն բանի նշան լինել, որ վիրուսը մշակել Է մարդկանց վարակելու նոր եղանակ. ներկայում կարծում են, որ այն մարդուց մարդուն Է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

 

Նշվում Է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, որոնք նման են կապկի ծաղիկին, սովորաբար մուտացիայի են ենթարկվում տարեկան մեկ կամ երկու անգամ: Գիտնականների կարծիքով, մուտացիաներից մի քանիսը կարող են պայմանավորված լինել մարդու իմունային համակարգի ներգործությամբ, մասնավորապես, APOBEC3 տեսակի ֆերմենտներով, որոնք սպանում են վիրուսները՝ սխալներ առաջ բերելով գենետիկ կոդի պատճենման դեպքում: «Եթե որոշ վիրուսներ կրել են նման գրոհ եւ փոխանցել իրենց գեները, նրանք (վիրուսների) ապագա սերունդներին առավելություն կտային մարդու իմունային համակարգի հանդեպ: Եվ դա կարող Է բացատրել, թե ինչու Է վիրուսն ավելի արագ մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԻԴ