Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին՝ Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

8-e1648796650227.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները:

Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»:

--00—ՀԶ

 

Տեսանյութեր