Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

1087060 (1).jpg

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00—ՀԶ