Աշտարակ-Էջմիածին ճանապարհին բախվել են «GAZ 53» բեռնատարը և «Opel Astra» ավտոմեքենան․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News

80773_b.jpg

Հունիսի 27-ին, ժամը 02։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված 1972 թ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Լ․ Մ․, ծնված 1998 թ․). վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ Ա․Մ․-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ՀԶ