Երևանի փողոցներից մեկում այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

հասարակական

Հունիսի 25-ին, ժամը 22:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 22։38-ին: Այրվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։