Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 26, 24News

հասարակական

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված Honda մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: