Վիշտը ծանր ա, բայց թող հանգիստ նստեն բոլորը. որևէ մեկն իրավունք չունի ասելու` այստեղ մի ապրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, ում հարազատներին մեղադրում են Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունների մասնակցության մեջ՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ տուժողների հարազատները պահանջում են իր ազգականներին դուրս գալ քաղաքից, հորդորեց <<բոլորին մնալ իրենց տեղերում>>։

<<Ոչ-ոք իրավունք չունի ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ ապրելու արգելանք դնել։ Վստահ եմ՝ նախաքննական մարմիններն օբյեկտիվ իրենց աշխատանքները տանում են, և գործին առնչվող բոլոր հանգամանքները կպարզվեն>>,- ասաց նա։ Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ապարանում բողոքի ակցիա էին իրականացնում օրեր արաջ տեղի ունեցած կրակոցներից տուժածների և սպանվածների հարազատները։ Հավաքվածները միջադեպը կազմակերպելու մեջ մեղադրեցին Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին և նրա հարազատներին՝ նշելով, որ նրանց ազգականներն իրավունք չունեն ապրելու Ապարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ