Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները:

Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»: 

--00—ԻԴ