Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

հասարակական

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին ժամը՝ ժամը 11:15-ին, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։