Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նախ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է համավարակի թուլացումից հետո համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը հաղթահարելու հարցում առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը և առաջընթացն ակնառու են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի հիմնական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:

Քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին, միջգերատեսչական համագործակցությանը,  ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Լենա Նանուշյանն ընդգծել է, որ COVID-19-ի և պատերազմի ընթացքում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ ձևավորված վստահության մթնոլորտը լավ հիմք է երկարաժամկետ և իրատեսական բարեփոխումների իրականացման համար:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին` կարևորելով կայունության և կանխատեսելիության գործոնները:

--00—ԻԴ