Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գաբրիելյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 4-ին:

--00—ԼՄ