ՌԴ-ն վճռական է տրամադրված Կալինինգրադում ստեղծված իրավիճակի պատճառով. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան, Լիտվայի կողմից Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման պատճառով վճռական է տրամադրված։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝  Ռուսաստանն այժմ չի շտապում որևէ որոշում կայացնել՝ Լիտվայի կողմից Կալինինգրադ բեռների տարանցումն արգելափակելու  վերաբերյալ։

«Այստեղ շտապել պետք չէ, բայց միևնույն ժամանակ, իհարկե, բավական վճռական ենք։ Որոշակի ժամանակ է պետք որոշումներ կայացնելուց առաջ»,- պարզաբանել է Պեսկովը։

Բացի այդ, ՌԴ մամուլի քարտուղարը հավելել է, որ երկրի իշխանությունները ներկայումս ուսումնասիրում են տեղի ունեցող իրադարձությունները և արտաքին գործերի նախարարության միջոցով իրենց դիրքորոշումը հայտնում այլ երկրների գործընկերներին։

«Ցավոք, նրանք այլևս գործընկերներ չեն, այլ մեր՝ հակառակորդները»,- եզրափակել է Պեսկովը։

Պեսկովը չի բացառել  նաև, որ ռուսական կողմի նկատմամբ սահմանափակումների պատճառով ստիպված կլինի նախապատրաստվել վատագույն տարբերակին։

--00—ԴԻ

Տեսանյութեր