Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

արթուր

Այսօր Մինսկում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը։

Նիստի շրջանակներում նախատեսվում է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի առանձին հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ։

Նրանք կքննարկեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

--00—ԴԻ

Տեսանյութեր