Ուժեղ քամուց Երևանում պոկվել է տանիքներից մեկը, ընկել «Օպել»-ի և գազատարի վրա, առաջացրել արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

8

Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է, որից մի հատվածը ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուս հատվածը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։

--00—ԼՄ