Ով է Շուգուշիմի անունով բարձրահասակ ծաղրածուն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուգուշիմի անունով բարձրահասակ ծաղրածուն 2020-ից հետո գյումրեցի մանուկների սպասված հյուրն է: Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի մի շարք աշխատակիցներ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվեցին Գյումրի եւ որպես շրջիկ թատրոն են գործում: Որտեղի՞ց է անունը։

«Քանի որ մենք Շուշիից ենք, իսկ մեր գործունեությունը ծավալվում է միայն Գյումրիում, ընտրեցինք երկու քաղաքների անվան առաջին տառերը եւ ստեղծեցինք հապավում՝ Շուգուշիմի, ծաղրածու՝ Շուշիից եւ Գյումրիից»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Աշխեն Հարությունյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ