Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

Լավրով Ադրբեջան

Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին  և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն,  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար»,- նշել է Լավրովը։

Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։

--0--ԱՀ