Քննարկվել է Ռուսաստանում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

․

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի անդամներին՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման ուղղությունը:

«Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ՝ ուղղված ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացի համակարգմանը, ՀՀ պետական մարմիններին հասցեագրվող փաստաթղթերի օրինակելի ձևերի միասնական ռեեստր ներդնելու հնարավորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շարունակականության երկուստեք կարևորման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին ներգրավել ինչպես էլեկտրոնային արդարադատության, այնպես էլ դատաիրավական բարեփոխումների գործող աշխատանքային խմբերում:

--00--ԱՀ

Տեսանյութեր