Ընդդիմությունը որևէ մեկին չի հետաքրքրում աշխարհաքաղաքական իմաստով, հին ձևաչափերը չեն աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ընդդիմությունը որևէ մեկին չի հետաքրքրում աշխարհաքաղաքական իմաստով, հին ձևաչափերը չեն աշխատում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը դեռևս չի ձևակերպել, թե ինչպես մեկնաբանի Ջհանգիրյանի ձայնագրությունը, կարելի է ասել, որ ներկայումս այն ունի ազատություն՝ որևէ կերպ չարձագանքելու։ 

Խոսելով ընդդիմության մասին՝ Բադալյանը նշեց, որ այն փողոցային պայքարում թուլացրեց իր դիրքերը, քանի որ համակիրները սկսում են կասկածել, թե արդյոք կարո՞ղ են ինչ-որ մի բան փոխել։ 

Ըստ Բադալյանի՝ ընդդիմությունը մեծ հաշվով թուլացավ, համակիրների մոտ հարցեր են ի հայտ եկել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր