Նախագահը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

l-0x83wh-2000x1165z-0.393.jpeg

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Նախագահը շնորհավորել է Իվա Պետրովային կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ գործունեություն մաղթել: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԱՄՀ-Հայաստան համագործակցության 30-ամյակի և շեշտել ԱՄՀ կողմից կատարվող ուսումնասիրությունների դերը հայկական տնտեսության համար:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և սերտ աշխատանքային համագործակցության պատրաստակամություն հայտնել: Իվա Պետրովան գոհունակությամբ արձանագրել է գարնան ամիսներին Հայաստանի տնտեսության գրանցած տպավորիչ ցուցանիշերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական վերջին զարգացումներին, հարկային ու դրամավարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին և հանրային այլ ոլորտներում ներդրումների հարցերին:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանն ու Իվա Պետրովան պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել աշխատանքային շփումները:

--00—ՀԶ
 

Տեսանյութեր