Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

տնտեսական

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսավարողներն են՝

  1. Անի Ասատրյան (ջերմատնային տնտեսություն)
  2. Մկրտիչ Հովսեփյան (մեղվաբուծություն)
  3. Լևոն Հակոբյան (հատապտուղների մշակություն)
  4. Հրահատ Սիմոնյան (մեղվաբուծություն)
  5. Խորեն Սուքիասյան (թեյերի, չրերի արտադրություն)
  6. Հայկազ Գասպարյան (մեղվաբուծություն)
  7. Վազգեն Մանուկյան (պարարտանյութերի արտադրություն)
  8. Գրիգոր Ավետիսյան (ելակի մշակություն)
  9. Սամվել Միրզախանյան (մեղվաբուծություն)

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է: