Քաղսի-Բջնի ճանապարհին «Lend Cruiser Prado»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Հունիսի 23-ին՝ ժամը 15:36-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lend Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1 մ) և հայտնվել փոսում (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդին ավտոմեքենայից: Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։

--00—ԼՄ

Տեսանյութեր