Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել զենք, որը պահում է տանը:

Հարուցվեց քրեական գործ:

Դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն: Տան տարբեր տեղերից հայտնաբերվեց մոտ ընդհանուր 54 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Տանտերը հայտնեց, որ կանեփը վայրաճ թփերից հավաքել էր անձամբ:

Իսկ նրա որդին ինքնակամ ներկայացրեց առանց փաստաթղթերի գազային ատրճանակ` հայտնելով, որ այն ձեռք էր բերել տարիներ առաջ: Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են:

--00—ՀԶ

 

 

Տեսանյութեր