ՀՔԾ-ն իմ նկատմամբ կատարել է հանցագործություն․ մինչ ինձ հարցաքննելը խափանման միջոց է ընտրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Արսեն Բաբայան Էդմոն Մարուքյան

«Հայրենիք» կուսկացության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:

Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:

Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն: 

Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին»:

--00—ԼՄ