ԱՆ փոխնախարարը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

1

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»:

--00—ԼՄ

Տեսանյութեր