Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, որ ճղճղում են զինվորից գողացած «տուշոնկաներից»․ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

default (1).jpg

Զինվորի հասանելիքը` վաճառքում. եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։

Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր, Գագիկ Մելքոնյանի կողքը նստած, մինչև հիմա ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»»։

--00—ՀԶ