Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

հասարակական

Եկեք չվախենանք իրականությունը ճիշտ բնութագրել։ Դա պետք է սթափ հետեւություններ անելու համար, առանց որի չենք կարող ելքեր որոնել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյան.

«Ինչ է Ազգն։ Ազգն այն ժողովուրդն է, որ կարողանում է ստեղծել բոլորի կողմից ընդունելի քաղաքական ինստիտուտներ, ձեւավորել համակեցության կանոններ, մոբիլիզացվել ընդհանուր խնդիրների շուրջ ու կայացնել որոշումներ։ Ազգ ձեւավորելու համար առաջին հերթին պետք է ունենալ ինտելեկտուալ պոտենցիալ։

Այս չափորոշիչները բացակայում են, մենք հիմա ամբոխ են։ Ամբոխից նորից ազգ դառնալն է այսօրվա համար մեկ քաղաքական օրակարգը»։

--00--ՏՏ

Տեսանյութեր