Կրակոցներ՝ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

․

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:00–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալու: Մինչ բժիշկները  պայքարում են նրա կյանքի  համար, ինչը  նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցների վայրը:

Այս պահին նշված վայր, որը Արշակունյաց պողոտայի՝ նախկին «Սպայկա»  ընկերության առջևի հատվածն է, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կրակողի անձը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ