Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

․

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է Ջերմուկում մեկնարկած՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարի 3-րդ խաղափուլի պարտիաների ընթացքին։
 
Հունիսի 19-28-ը կայանալիք մրցաշարին մասնակցում են շախմատում մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
 
Խաղերն ընթանում են «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիրում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի են ամեն օր` ժամը 15:30-ին, մրցաշարի պաշտոնական կայքէջում՝ bit.ly/3QD7h7w (https://bit.ly/3QD7h7w):

--00--ԱՀ

Տեսանյութեր