ՀՀ Նախագահը շեշտել է ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

տնտեսական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին:

Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:

--00--ՏՏ