Բանակցություններ են ընթանում ՌԴ-ում չինական մեքենաների մասնաբաժնի ավելացման ուղղությամբ․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 22, 24News

37.thumb_.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է БРИКС-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) հետ բանակցություններ սկսելու մասին՝ ռուսական շուկայում չինական ավտոմեքենաների մասնաբաժինն ավելացնելու համար։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Ռուսական բիզնես շրջանակների և БРИКС-ի երկրների բիզնես համայնքի միջև կապերը ակտիվանում են։ Օրինակ՝ բանակցություններ են տարվում Ռուսաստանում հնդկական ցանցային խանութներ բացելու, մեր շուկայում չինական մեքենաների, սարքավորումների և տեխնիկայի մասնաբաժինն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Այս տարվա մայիսի սկզբին Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը խոստացել էր չինական մեքենաների հոսք Ռուսաստան։ Նրա խոսքով՝ չինացի ավտոարտադրողները Ռուսաստանում իրենց աշխատանքի ընթացքում ներկայացրել են բազմաթիվ մոդելներ, որոնք հետագայում հայտնի են դարձել։ Նա նաև ընդգծել է, որ Չինաստանից ավտոմոբիլային ընկերությունները կշարունակեն ուսումնասիրել ռուսական շուկան: Այս տարվա մայիսին ռուսական շուկայում վաճառվել է չինական մակնիշի 4627 նոր մարդատար ավտոմեքենա, ինչը կազմում է տվյալ ամսվա ընթացքում վաճառված բոլոր ավտոմեքենաների 16,9%-ը։

--00—ՀԶ