Հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 22, 24News

626e93c9e2ddd.jpeg

«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը»,-գրել է Սաղաթելյանը։

Այսօր ևս՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության և Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ:

Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:

--00—ՀԶ