Հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արմավիրի մարզում. «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով առաջիկայում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արմավիրի մարզի՝ Արմավիր, Մեծամոր քաղաքներում, Լեռնագոգ, Արտամետ, Բաղրամյան,Մայիսյան, Մյասնիկյան, Խանջյան, Քարակերտ գյուղերում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ