Աշխարհն Ալիևին ասում է, որ Ղարաբաղի հարցը կլուծես քո դիակի վրայով. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Աշխարհն Ալիևին ասում է, որ Ղարաբաղի հարցը կլուծես քո դիակի վրայով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի պնդմամբ՝ Թուրքիան Հայաստանի առջև դնում է Կարսի պայմանագրի վավերականացման հարցը, այսինքն՝ շանտաժով ստիպում են, որ հրաժարվենք բոլոր տեսակի պահանջներից, այդ թվում և Ցեղասպանությունից։ 

Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին՝ բանախոսը նշեց, թե հենց նրան պրեսինգի են ենթարկում, բարձրացնում է Զանգեզուրի հարցը։ 

Ըստ Ղուկասյանի՝ հիմա ոչ թե Ալիևի հայտարարություններն են վտանգ ներկայացնում, այլ հենց իրենք են վտանգի տակ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։