Եթե Քոչարյանը և Սարգսյանը հանձնում էին Արցախը, ապա ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում, Փաշինյանի՞ն էր սպասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Եթե Քոչարյանն ու Սարգսյանը հանձնում էին Արցախը, ապա ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում, Փաշինյանի՞ն էր սպասում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ իշխանության օրակարգը եղբայրավաճառությունն է, նրանք վաճառում են եղբորը, որ մյուս եղբայրը լավ ապրի։ Մեր զրուցակցի կարծիքով` Փաշինյանը մեզ հանձնում է թուրք-ադրբեջանական տանդեմի գթասրտությանը, բայց նաև ասում է, որ խաղաղության երաշխիքներ չկան։ 

Ըստ պատգամավորի` Փաշինյանը պաթոլոգիկ սուտասան է, քանի որ իր ոչ մի ասածը չի արել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։