Հունիսի 13-16-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

անձրև
Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ