Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով նշանակվել է Լատվիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

Իգիթյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Իգիթյանին Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է նախագահի հրամանագրում:

--00--ԱՀ