«Դիմադրություն» շարժումը քաղաքական աննախադեպ բռնաճնշումների դեմ բողոքի ակցիա կանի վաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Շարմազանով հանրահավաք

«Դիմադրություն» շարժումը հայտարարել է վաղվա բողոքի գործողությունների մասին։

«Հունիսի 11-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կմեկնարկի աննախադեպ քաղաքական բռնաճնշումների դեմ բողոքի ակցիան»,- նշված է շարժման հայտարարությունում։

Ավելի ուշ՝ 21.30-ին Ֆրանսիայի հրապարակում կանցկացվի մշակութային երեկո՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ։

--00--ԱՀ