Օգոստոսից լիցենզավորված կազմակերպության կողմից չտեղադրված՝ մեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել․ 

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով»:

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ