Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահ ՍԴ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ։ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության համաձայն այցն աշխատանքային է , խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում կլինի հունիսի 8-12-ը։

ԱԺ-ից էլ պարզաբանեցին, որ հանդիպումներ են նախատեսվում ԵԽԽՎ եւ ԵԽ ղեկավար պաշտոնյաների հետ։ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմը ներկայացնում ենք ստորեւ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 27.05.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 8-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ

Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հունիսի 6-12-ը)

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր

Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Վ. Վարդանյան՝ Բեռն-Ստրասբուրգ-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

--00—ԼՄ