Իշխանի սիրտը իշխանություն է ուզում, բայց հավիտյանս հավիտենից չեն կարող վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Իշխանի սիրտն իշխանություն է ուզում, բայց հավիտյանս հավիտենից չեն կարող վերադառնալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունն իրեն դրել է ծիծաղելի և ողորմելի վիճակում, անհեռատես են, գործում են առանց հաշվարկի և իրատեսության։ 

Մալխասյանը քննադատեց նաև ընդդիմության առաջնորդների հռետորաբանությունն ու առանձին հայտարարությունները։ Նրա պնդմամբ՝ մենք իրականում չգիտենք, թե Փաշինյանն ինչ է պայմանավորվել Ռուսաստանի, ԱՄՆ֊ի և ԵՄ֊ի հետ և չենք կարող նրան դավաճան ասել։ Ընդհակառակը, ըստ Մալխասյանի, բազմաթիվ դրական փոփոխություններ կան, օրինակ՝ բարեփոխումները ոստիկանական համակարգում, թալան չկա, մարզային քաղաքները բարեկարգվում են և այլն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։