Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու 05-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտերում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 5, 24News

․

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ