Դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 4, 24News

555.thumb_.jpg

Նախօրեին դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ։ Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։

«Ըստ աղբյուրի` շրջանավարտներից 79-ը ԱՀ Քաշաթաղի, 61-ը` Հադրութի, 27-ը` Շահումյանի, 4-ը` Շուշիի, 2-ը` Մարտակերտի և 3-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են։ ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից իրազեկում են նաեւ, որ ՀՀ-ում 9-րդ դասարանն ավարտել է 324 Արցախից տեղահանված աշակերտ։ Նրանցից 162-ը Քաշաթաղի, 94-ը` Հադրութի, 31-ը` Շահումյանի, 15-ը` Շուշիի, 8-ը` Մարտակերտի, 12-ը` Ասկերանի, 2-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են»։

--00--ՀԶ