Այս պահին բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ. Անահիտ Ավանեսյանը «Հերացի» հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

հիվանդանոց

Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:

--00--ԱՀ